Հայաստանը ո'չ ցանկություն ունի պատերազմի, ո'չ ուժ. Կորյուն Նահապետյան (լուսանկարներ)
Բաքվում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին մասնակցող հայ պատվիրակներից Կորյուն Նահապետյանն ադրբեջանցի պատվիրակններին խնդրել է հայերին չանվանել օկուպանտներ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
«Խնդրում եմ ձեզ, մենք ժամանել ենք այստեղ, որպեսզի այլևս պատերազմ չլինի: Մենք չենք ցանկանում պատերազմ: Հայաստանը ո'չ ցանկություն ունի, ոչ էլ ուժ»,-հայտարարել է Կորյուն Նահապետյանը:
Նահապետյանը նշել է, որ հանդիսանում է այն բանի կողմնակիցը, որ ամեն գնով ընդհանուր լեզու գտնի Ադրբեջանի հետ: