Ներկայումս Եվրոպան, որպես Ռուսաստանի գազի այլընտրանք, տեսնում է իրանական գազը
«Ճնշումներ կան ՌԴ-ի կողմից, որոնք ամեն կերպ փորձում են խոչընդոտել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումը»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նախիջևան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Կարպիս Փաշոյանը:
Նրա խոսքով` խնդիրն այն է, որ դա սպառնում է Ռուսաստանի էներգետիկ շահերին, քանի որ ներկայումս Եվրոպան, որպես Ռուսաստանի գազի այլընտրանք, տեսնում է իրանական գազը:
Այն հարցին, թե Նախիջևանի սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծումը կամ երկաթգծի շահագործումը չի առաջացնում ռազմական խնդիրներ, հանդիպման մյուս բանախոս Ռուբիկ Մինասեանն ասաց. «Հակառակը, ռազմական տեսանկյունից, խնդիրները կվերանան, քանի որ երկաթուղին պետք է աշխատի ապահով, իսկ ապահովողը հանդիսանալու են բոլոր երկրները»: