Չիլի պղպեղն օգտակար է անոթների համար
Պարզվում է' կապսաիցին նյութը, որն առկա է կարմիր չիլի պղպեղի մեջ, դրականէ ազդում արյունատար անոթների առողջության վրա, նշում են չինացի հետազոտողները:
Չունցինե համալսարանի գիտնականները մկների վրա փորձեր են իրականացրել, որոնց ընթացքում պարզ է դարձել, որ կապսաիցինն ակտիվացնում է արյունատար անոթների ներքին պատերի նյարդային վերջույթները:
Այնուհետև ռեցեպտորը ստեղծում է ազոտային օքսիդի մոլեկուլներ, ինչն արդյունքում կանխարգելում է անոթների բորբոքումը և դիսֆունկցիան:
Հետազոտողները նշել են, որ Չինաստանի հյուսիսարևելյան հատվածներում բնակվողների շրջանում հիպերտոնիկները 20%-ով ավելի շատ են, քան երկրի հարավարևմտյան հատվածում:
Մասնագետները դա բացատրում են նրանով, որ հարավարևմտյան շրջանների բնակիչներնն ավելի շատ նախընտրում են կծու կերակուրներ, մասնավորապես, շատ են օգտագործում կծու չիլի պղպեղ: