Գնդակահարել են «օրենքով գողի» (տեսանյութ)
ՌուսաստանԻնչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին այսօր` մայիսի 31-ին, ժամը 09:00-ին Մերձմոսկվայի Օդինցովսկի շրջանում գնդակահարել են 60-ամյա «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյին, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Տիմոխա Գոմելսկի անվամբ:
Փոխանցվում է, որ մարդասպանները եղել են երկու կովկասցի` մոտոցիկլով: Նրանք «օրենքով գողին» սպասելիս են եղել եկեղեցու մոտ, որտեղից նա պետք է դուրս գար:
«Прайм Крайм»-ի տեղեկություններով` գողական կլանների միջև հակամարտությունը չի դադարում արդեն 7-րդ տարին: Տիմոխան եղել է վրացի «օրենքով գող» Մերաբա Ջանգվելաձեյի և Տարիելա Օնիանի կողմնակիցը և փաստացի գլխավորել է այդ դաշինքի սլավոնական թևը: Այդ հիմքի վրա` Տիմոխան խզել էր բարիդրացիական հարաբերություններն իր «կնքահայրերի» Յապոնչիկի և Դեդ Հասանի հետ:
Այս տարվա հունվարին իրավապահների տված խոստման դիմաց՝ «այլևս երբեք նրան չանհանգստացնել», Տիմոխան հրաժարվում է իր տիտղոսից և տեսախցիկի առջև հայտնում է, որ նա գող չէ և երբեք չի եղել գող: