Կուտակայինի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծով պարտադիրը «դե ֆակտո» կասեցվում է. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան
«Ես իմ ուղերձի մեջ հստակ ամեն ինչ ձևակերպել և շարադրել եմ և կարծում եմ, որ բոլորը դա հասկացել են, իսկ նրանք, ովքեր չեն ուզում հասկանալ, եթե գրեք, որ պարտադիրը վերացել է, նրանք միևնույն է՝ չեն հասկանա»: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նաև նշեց. «Մենք կասեցնում ենք տույժերը և կրկնում եմ, «դե ֆակտո» կասեցվում է նաև պարտադիր բաղադրիչը»:
Նրա խոսքով` եթե երկուշաբթի նախագիծը տեսնեն, ապա կհամոզվեն, որ նման բան չկա: