Թուրքիայի բանակը մտել է Սիրիա
Թուրքիաի զինված ուժերը մտել են Սիրիա, որպեսզի պաշտպանեն շահ Սուլեյմանի գերեզմանը: Այս մասին հայտնում է trend.az-ը` հղում անելով թուրքական Milliyet թերթին:
Սիրիա մտած թուրք զինվորականների թվի մասին ոչինչ չի ասվում:
Փոխանցվում է, որ խոսքը գնում է թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա գտնվող ոչ մեծ տարածքի մասին: Այդ տարածքը գտնվում է Եփրատ գետի ափին և զբաղեցնում է մոտ 1 հա տարածք:
Նրա տարածքում է գտնվում շահ Սուլեյմանի գերեզմանը (1178-1227 թ.), ով հանդիսացել է Օսմանյան Կայսրության հիմանդրի պապը:
Հայտնի է, որ այս պահին գյուղը գտնվում է «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ: