Իմ նախնիները գաղթել են Կարսից. Տիգրան Քեոսայան
Ռուս հայտնի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը՝ խորհրդային հայտնի ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի որդին, Twitter-յան իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին:
«Այսօր 1915 թ. հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Իմ նախնիները գաղթել են Կարսից: Մեկուկես միլիոն տառապյալներ: Հավերժական ցավ... », - գրել է Քեոսայան:
Հիշեցնենք, այս տարի նշվում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցը: