Քամին վնասել է տան տանիքը
Ապրիլի 24-ին, ժամը 14.48-ին ահազանգ է ստացվել, որ ապրիլի 23-ին ժամը 23.00-ի սահմաններում ուժեղ քամուց մասամբ վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամաս թիվ 34 տան տանիքը (մոտ 40-50 քմ):
Դեպքի մասին տեղեկացվել է քաղաքապետարանի բնակշահագործման բաժնի պետը:
***
Ապրիլի 24-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ ապրիլի 23-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղում ուժեղ քամուց մասնակի վնասվել են թիվ 30 տան տանիք, 10 էլ.սյուն և գերեզմանաքար:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը:
***
Ապրիլի 24-ին, ժամը 09.18-ին քաղաքացի Ադամյանից ահազանգ է ստացվել, որ ապրիլի 23-ին ժամը 23.00-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Դուրյան թաղամասի թիվ 2 շենքի տանիքը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի մասին տեղեկացվել է քաղաքապետարանի բնակշահագործման բաժնի պետը:
***
Ապրիլի 24-ին,ժամը 08.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ ապրիլի 23-ին ժամը 23.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ուժեղ քամուց պոկվել են Հ. Մ.-ին պատկանող տան տանիքը' 70 քմ և Հ. Հ.-ին պատկանող տանը կից օժանդակ շինության տանիքը' 20 քմ:
Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: