Կանդելակին հիշեցրել է, որ ունի հայի արմատներ և չի կարող անտարբեր մնալ այս օրը (լուսանկարներ)
Հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Twitter-յան իր միկրոբլոգում գրառում է արել Հայոց ցեղասպանության մասին։
Կանդելակին հիշեցրել է, որ ունի հայի արմատներ և չի կարող անտարբեր մնալ այս օրը:
«Իմ մայրիկը հայ է և այդ պատճառով ողբերգությունն անդրադարձել է նաև իր ընտանիքի վրա: Ամեն տարի այս օրը հայ ժողովրդի հետ կիսում եմ վիշտը և վերապրում այն ողբերգությունը, որը միլիոնավոր անմեղ մարդկանց կյանքեր է խլել», -գրել է Կանդելակին: