Սիլվիո Բեռլուսկոնին աշխատանքի է անցնում ծերանոցում (լուսանկարներ)
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Միլանում հատուկ տրիբունալի դատական հանձնաժողովի որոշմամբ աշխատանքի է անցել ծերանոցում: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:
Բեռլուսկոնին հայտնել է, որ իր ստորագրությունն է դրել դատական որոշման տակ, ըստ որի 10 ամիս որպես պատիժ աշխատելու է ծերանոցում:
«Ես ստորագրել եմ այդ փաստաթուղթը»,-հայտնել է Բեռլուսկոնին:
Համաձայն դատարանի որոշման` Բեռլուսկոնին աշխատելու է 10 ամիս, շաբաթական 1 օր ՝ 4 ժամով՝ հաշմանդամների և տարեցների եկեղեցական կենտրոնում, որը տեղակայված է Միլանի մոտակայքում: