Եգիպտոսում հայտնաբերել են նոր մումիա
Հնէաբանները հայտանաբերել են մի քանի դամբարան Հին Եգիպտական Պեմջե քաղաքում: Այս մասին հայտնում է epochtimes.ru-ն:
Փոխանցվում է, որ այդ նոր գտածոները նոր էջ կբացեն Եգիտական պատմության ժառանգության ուսումնասիրման մեջ:
Դամբարաններից մեկում հայտաբերել են լավ պահպանված գրագրի մումիա, որի կողքը դրված է եղել բամբուկե երկու գրիչ և թանաքաման, որից էլ ենթադրել են, որ մահացածը եղել է գրագիր: Այժմ հնագետները աշխատում են մումիայի ինքնությունը պարզելու վրա:
Երկրորդ դամբարանի մասին շատ քիչ բան է հայտնի: Երկու դամբարաններում հայտնաբերել են հին կոպեկներ և ձկների մումիաններ, որը եղել է այդ հին քաղաքի պաշտանմուքներից մեկը: