Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 մարդ
Իրաքի Հիլա քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 մարդ: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ հսկիչ անցակետում պայթել է ականապատ մեքենա, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, 20-ից ավել` ներառյալ ոստիկաններ, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ միայն այս տարվա ապրիլին ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 490 մարդ: