Ուկրաինական ճգնաժամը վատ ավարտ կունենա Ռուսաստանի համար. Հիլարի Քլինթոն
Հիլարի Քլինթոնը, ով ԱՄՆ-ի 2016 թ. նախագահական ընտրություններին կարող է իր թեկնածությունը դնել, կողմ է հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնմանը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Փոխանցվում է, որ Քլիթոնը ապրիլի 23-ին ելույթ է ունեցել Կոնեկտիկուտ նահանգի համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ընթացքում։
Քլինթոնը նշել է, որ վստահ է, թե ուկրաինական ճգնաժամը վատ ավարտ կունենա Ռուսաստանի համար:
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պետք է Մոսկվային ճնշելու նոր միջոցներ ձեռնարկեն, որպեսզի Ուկրաինա ներխուժելը Ռուսաստանի համար անհնար լինի։