Մեծարգո աֆրոամերիկացին չի ասի Genocide բառը
Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցը: Արդեն 47 տարի այս օրը հազարավոր հայեր գնում են Ծիծեռնակաբերդ` զոհերի հիշատակը հարգելու: Մոտենում է Ցեղասպանության 100-ամյակը: Այս ամբողջ տևական շրջանում այն ճանաչվել է ընդամենը 22 երկրի կողմից: Բայց մի շատ կարևոր բան պետք է նկատել. Հայոց Ցեղասպանության ճանաչման գործնթացի առանցք է դարձել ճանաչած երկրների թվաքանակը: Բայց ինչ կփոխվի, եթե այդ թիվը դառնա 42,82 կամ 102: Ոչ մի նշանակալի բան: Պետք է գիտակցել, որ ճանաչման գործնթացի նպատակը Ցեղասպանության` հենց Թուրքիայի կողմից ճանաչումն ու դրա հետ կապված հայկական հողերի վերադարձն է: Եթե առաջինը գոնե մի փոքր հավանական է` այն էլ ոչ հիմա, ապա երկրորդը` հողերի վերադարձը ուղղակի խելքին մոտ չէ:Ոչ Հայաստանը'սփյուռքով հանդերձ,ոչ էլ առավել ևս մյուս երկրները չեն կարողանա ու չեն էլ փորձի ստիպել Թուրիային մեզ վերադարձնել մեր հողերը. դա ոչ մեկին, բացի մեզնից չի հետաքրքրում: Եթե անգամ մի օր թուրքերը պաշտոնապես ճանաչեն Ցեղասպանությունը, դա ևս առանձնապես բան չի փոխի` լավագույն դեպքում փոքր-ինչ կփոխհատուցեն վնասները, բայց դա էլ ակտուալ չի: Հայկական հողերի հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեր միայն 1920-23 թթ.-ին, երբ այն դարձել էր միջազգային դիվանագիտության քննարկման առարկա, սակայն ամեն ինչ լուծվեց Թուրիայի օգտին` այն էլ անվերադարձ: Եվ հայկական հարցի վերջնական անբարենպաստ լուծման հետ մեկտեղ Ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանի օգտին որևէ ռեալ տեղաշարժի հեռանկարները պարզապես անցան պատմության գիրկը: Միջազգային ճանաչման գործնթացը 100-ամյակից հետո չի դադարելու:Կապ չունի, որ արդեն անցել է 100 տարի: Վերջի վերջո ցեղասպանությւոնները վաղեմության ժամկետ չունեն,և 100-ամյակի լրացումից հետո ճանաչումը չի դադարի: Պարզապես նոր երկրների ճանաչմամբ ուղղակի փոքր-ինչ կսփոփվի հայերի ցավը և վերջ: Իսկ ինչու Հայոց Ցեղասպանությունը ընդանուր միջազգային ճանաչում չի գտնում:Հայաստանի կեղմից ոչ բավարար ջանքերի, թե Թուրքիայի միջազգային ամուր հենարանի պատճառով: Երևի թե վերջինը: Ճիշտ դատելու դեպքում պարզ է դառնում, որ ճանաչման գործում նշանակալի ավանդ ունի հայկական սփյուռքը, Հայ Դատը: Իսկ մեր պետության ջանքերը ներկայումս անօգուտ են: Դրա վառ օրինակը հայ-թուրքական արձանագրությւոններն են: 2009թ. ստորագրված արձանագրությւոնները` միտված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ոչ մի օգուտ չտվեց` այլ փոխարենը վնասեց ճանաչման միջազգային գործնթացին: Ուստի անհրաժեշտ է, որ մեր իշխանությունները հետ կանչեն դրանք: Ու վերջապես. ինչպես կարելի է սահման բացել, դիվանագիտական հարաբերությւոններ հաստատել մի երկրի հետ, որը ոչնչացրեց շուրջ 1.5 մլն հայ ու չի էլ պատրաստվում ճանաչել այն: Թերևս միակ երկրիը, որը կարող է ճանաչման գործում ազդեցությւոն ունենալ Թուրքիայի վրա դա ԱՄՆ-ն է : Արդեն 6 տարի այս օրը, ողջ հայությունը սպասում է, թե իր ելույթում ինչ բառ կօգտագործի ԱՄՆ-ի «մեծարգո աֆրոամերիկացի» նախագահը: Եթե նա ամեն անգամ օգտագործում է «Մեծ Եղեռն», «Հայկական կոտորած» և նմանատիպ այլ եզրույթներ` բացառությամբ Genocide բառի, և մի օր նա ասի այդ, դրանով ոչինչ չի փոխվի: ԱՄՆ-ի կողմից ճանաչումը կապված է ողջ NATO-ի շահերի հետ: ԱՄՆ-ը չի ճանաչի այժմ այն, քանի որ Թուրքիան իր ռազմավարական դաշնակիցն է, NATO-ի անդամ, վերջապես այնտեղ են տեղակայված ու շարունակվում են կառուցվել NATO-ի ռազմակայանները,և ԱՄՆ-ը հաստատ չի կայացնի այպիսի որոշում, որը վնասի իր շահերին: Ուստի եկեք չկառչենք անիրական հույսերից` փոխարենը քայլեր ձեռնարկենք մեր մի բուռ մնացած երկրի ուժեղացման համար:
Հայկ Սահակյան, Ֆեյսբուք: