Հայաստանի թատերական գործիչների միությունը սգում է 20-րդ դարի մեր ականավոր կոմպոզիտորներից մեկի՝ Կոնստանտին Օրբելյանի մահը
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունը, քարտուղարությունը և վարչությունը սգում են 20-րդ դարի մեր ականավոր կոմպոզիտորներից մեկի՝ Կոնստանտին Օրբելյանի մահը:
Կոնստանտին Օրբելյանը ազգային փոփ երաժշտության ամենանշանավոր դեմքերից մեկն էր, ԽՍՀՄ-ում ջազային և էստրադային արվեստի ամենավառ ներկայացուցիչներից, ում ստեղծագործությունը հագեցած էր ինչպես արևմտյան, այնպես էլ ազգային երաժշտության ինքնատիպ-հետաքրքրիր անդրադարձումներով, ոճի ու ժանրի հրաշալի զգացողությամբ:
Հատկապես բարձր ենք գնահատում ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի ներդրումն ազգային կինոերաժշտության և բալետային երաժշտության մեջ:
Ցավակցում ենք կոմպոզիտորի հարազատներին, ողջ մշակութային հանրությանը:
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
ՀԹԳՄ նախագահ
Լևոն Մութաֆյան, Ֆեյսբուք: