Սերգեյ Ակսյոնովը Հայերի Ցեղասպանությունն անվանել է XX դարի ողբերգություն
Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Հայերի Ցեղասպանությունն անվանել է XX դարի ողբերգություն: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
«Այս օրերը հայ ժողովրդի համար հանդիսանում են ողբերգական: Ապրիլի 24-ը XX դարի խոշորագույն ողբերգությունն է՝ Հայերի Ցեղասպանությունը»,-այս մասին Ակսյոնովը գրել է Twitter-յան իր էջում:
Փոխանցվում է, որ ապրիլի 24-ին Սիմֆերոպոլում նախատեսված է սգո երթ, որը կազմակերպել է ղրիմահայությունը` նվիրված 1915 թ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությանը: