ԱՄՆ-ը ողջունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը
Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ արտգործնախարարության խոսնակ Ջեն Պսակին ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների պատմական ճանաչումը»: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
«Մենք ողջունում ենք Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների հրապարակայնորեն արված պատմական ճանաչումը: Մենք կարծում ենք, որ դա հանդիսանում է դարական նշան, որ հնարավոր է ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչել փաստերը, որոնք, հուսով ենք, առաջ են մղելու թուրք և հայ ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավման գործը»,-հայտարարել է Պսակին: