ԱՄՆ սենատոր Բոքսերը կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքը
«Քանի որ մոտենում է Հայող Ցեղասպանության 100-ամյա տարելիցը ես շարունակելու եմ աշխատել, որպեսզի կարողանամ ապահովել այդ սարսափելի հանցագործության լիակատար ապացուցումը, և որպեսզի Հայերի Ցեղասպանությունը երբեք չմոռացվի և չկրկնվի երբեք»,-այս մասին հայտարարել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Բարբարա Բոքսերը:
«Ես միացել եմ Սենատում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի իմ գործընկերների մեծամասնությանը՝ Հայերի Ցեղասպանությունը ընդունելու բանաձևին (S.Res.410)»,- հայտարարել է Բարբարա Բոքսերը: Այս մասին հայտնում է newsmeeting.com-ը:
Բոքսերը հիշեցրել է, որ բանաձևը կոչ է արել ԱՄՆ նախագահին երաշխավորելու, որ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունն արտացոլում է համապատասխան ըմբռնումը մարդու իրավունքներին, մարդկության դեմ հանցագործություններին, էթնիկ զտումներին և Հայոց Ցեղասպանությանը վերաբերող խնդիրներին :
«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձևը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով 1915-ից մինչև 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ Ցեղասպանություն»,- գրում է սենատորը: