Թուրքիան վաղ թե ուշ կընդունի Հայերի Ցեղասպանությունը. թուրք գործիչներ
Հայաստանում եմ գտնվում թուրք գործիչներ, որոնք կմասնակցեն Հայոց Ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիված կլոր սեղանին, ինչպես նաև կայցելեն Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակներ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է novostink.ru:
«Ապրիլի 24-ը դա այն օրն է, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է ստեղծվեն որոշակի հարաբերություններ»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է թուրք քաղաքական և հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Ուֆուկ Ուրասը:
Խոսելով թուրք երիտասարդության վերաբերմունքի մասին` Ուրասը նշել է, որ «Ակոս» թերթի խմբագրի սպանությունից հետո և «Հայեր` ներե'ք մեզ» ակցիայից հետո՝ մտածողությունը երկրում փոխվել է:
Թուրք գրող և լրագրող Ադնան Գենչը հավելել է, որ Հայերի Ցեղասպանության մասին հարցը սկսվել է բարձրաձայնվել միայն վերջին 30-40 տարիների ընթացքում:
«Փաստը մնում է փաստ, որ 100 տարի առաջ հայերի նկատմամաբ տեղի է ունեցել ցեղասպանություն»,-նշել է Ադնան Գենչը:
Այն հարցին` արդյո՞ք նրանք չեն վախենում, որ Թուրքիայում խիստ կարձագանքեն Հայաստան կատարած նրանց այցին, Ուֆուկ Ուրասը ասել է. «Ընդհակառակը, ես պետք է գնամ Անկարա և ԱԳՆ-ին հայտնեմ մեր հանդիպման մասին: Եկեք չմոռանանք, որ Թուրքիայում ևս կան ներքին խնդիրներ, սակայն ամենակարևորը՝ երկխոսությունն է: Որքան թափանցիկ են պատերը մեր միջև, այնքան առավել է հավանականությունը, որ մենք երկուսս էլ կհաղթենք»:
Մամլո ասուլիսին գտնվող թուրք պատմաբան, Կանաչների կուսակցության անդամ Բյուլենթ Բիլմեզը ընգծել է, որ Թուրքիայում շատերը չեն մտածում այնպես, ինչպես իրենք:
«Մեր այցը որոշ շրջանակներում դժգոհություն է առաջացնում: Թուրքիան վաղ թե ուշ կընդունի Հայերի Ցեղասպանությունը: Պետք է քննարկել ճանապարհները, իսկ թուրք ժողովուրդը պետք է դեմ առ դեմ կանգնի իր պատմությանը»,-նշել է Բյուլենթ Բիլմեզը: