Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀՀ էներգետիկայի նախարարին
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Աժ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հանդիպման էր եկել էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը։ Ըստ Այվազյանի, Մովսիսյանի հետ իրենք քննարկում էին գործնական հարցեր։ Հանդիպումը տևեց շուրջ 2 ժամ, որից հետո, առիթից օգտվելով, մի քանի հարց ուղղեցինք Արմեն Մովսիսյանին.
- Պարոն Մովսիսյան, «Նաիրիտ» գործարանում ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը ցանկանում էր ներդրումներ կատարել։ Ի՞նչ նորություն կա այդ գործընթացից։
Նոր կառավարաթյունը կձևավորվի, կիմանաք։
- Բայց փաստորեն նորություն կա՞:
Այո, կա։
- Ոուսները համաձայնե՞լ են ներդրումներ անել։
Այո։ Մնացածը կառավարության ձևավորումից հետո հայտնի կլինի։ Ժամանակը կգա, կիմանաք։ Ներդրումներ կլինեն։
- Կմնա՞ք կառավարությունում որպես նախարար։
Չեմ կարող ասել, կուսակցությունը կորոշի։
- Շատ կտխրե՞ք, եթե նախարար չլինեք։
ՉԷ։
Առավել մանրամասն` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում: