Դումանյաններին ընտրության առաջ են կանգնեցրել՝ կամ հայրը, կամ որդին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առողջապահության նախարարությունում պատրաստվում էին դիմավորել նոր նախարարին։ Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգնել է Իզմիրլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանի վրա։
Առողջապահության նախարարի պաշտոնը Արմեն Մուրադյանի մանկության երազանքն է եղել։ Դեռևս իր խորհրդական լինելու ժամանակվանից՝ 2008 թվականից, նրա մասին ընկերներն ու գործընկերները խոսել են ինչպես ապագա նախարարի։
Այս նշանակումը և Դերենիկ Դումանյանի պաշտոնաթողությունը համակարգում բացատրում են նրանով, որ Դումանյաններին ընտրության առաջ են կանգնեցրել՝ կամ հայրը, կամ որդին։ Եվ Դ. Դումանյանն ասպարեզը զիջել է որդուն։
Հիշեցնենք, որ Գուրգեն Դումանյանը, ով Աժ աշխատակազմի ղեկավարն էր, նշանակվելու է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ։
Ի դեպ, երեկ արդեն աշխատանքից ազատվել էր կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Վաչե Գաբրիելյանի առաջին տեղակալ Տիգրան Գևորգյանը, ով նախկին վարչապետի ամենավստահելի կադրերից մեկն էր»,-գրում է «Հրապարակ» թերթը։
Առավել մանրամասն` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։