Գարդներելիոզի ժամանակ ի՞նչ հեշտոցային մոմիկ խորհուրդ կտաք օգտագործեմ
Գարդներելիոզի ժամանակ ի՞նչ հեշտոցային մոմիկ խորհուրդ կտաք օգտագործեմ:
Gardnerella vaginalis-ը դա առողջ կնոջ հեշտոցի մանրէներից մեկն է: Մասնակցում է հեշտոցի թթվահիմնային հավասարակշրության պահպանմանը: Սակայն որոշ դեպքերում նրա քանակը կարող է ավելանալ և խախտվի հեշտոցային միկրոֆլորայի հավասարակշռությունը: Այդ վիճակը կոչվում է բակտերիալ վագինոզ: Ուղեկցվում է թույն լորձային արտադրությամբ հեշտոցից և հոտով, որը ուժեղանում է օճառով լվացումներ կատարելու ժամանակ: Կարող է լինել նաև քոր, որոշ տհաճ զգացողություններ սեռական հարաբերության ժամանակ:
Ինչ վերաբերում է բուժմանը - բուժում պետք է կատարել ոչ թե հետազոտության ժամանակ այդ մանրէի հայտնաբերման դեպքում - նման բան կարող է լինել ցանկացած առողջ կնոջ մոտ, բուժում պետք է անել գանգատների դեպքում: Եթե ունեք գանգատներ, պետք է հետազոտվել և եթե հայտնաբերվի G. Vaginalis, ապա ստանք բուժում:
Բուժման համար օգտագործվում են մետրոնիդազոլ և կլինդամիցին պարունակող մոմիկներ:
Ճշգրիտ բուժման տևողությունը որոշելու համար դիմեք Ձեր բժիշկի:
Պատասխանեց մաշկա-վեներաբան Հովհաննես Հովհաննիսյանը