Չեմ ընդունում, որ հայ տղաներից շատերը գնում են երթին «հորս արև, էս ինչ դարդ էր կպավ» արտահայտությամբ
Չեմ ընդունում, որ...
Չեմ ընդունում, որ հայ տղաներից շատերը գնում են երթին «հորս արև, էս ինչ դարդ էր կպավ» արտահայտությամբ:
Չեմ ընդունում, որ ցանկացած տեսախցիկից փախչում են՝ ասելով «վախ մորս արև, սրանք հեսա կնկարեն ցիվիլ երԳԸրներում կտեՆան, կասեն էս հարիքներն ովքեր են??»:
Չեմ ընդունում, որ այսօր ՀՀ-ում ու մի շարք այլ երկրներում, գարգելով Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, երթ է կազմակերպվում, բայց նույն պահին անկարայում կամ էլ ստամբուլում հայ երբեմնի կույսերը իրենց վաճառում են թուրքերին՝ հանուն նրանց հոգեկան և ֆիզիկական հաճույքի:
Չեմ ընդունում, որ Մեծ եղեռնի կապակցությամբ ցանկացած ոլորտում հիշողությունների ալիքը բարձրանում և մարում է մեկ օրում:
Չեմ ընդունում, որ Ծիծեռնակաբերդի սալիկները ծաղիկներով մի քանի մետր բարձրության պատ են կազմում միայն ապրիլի 24 - ին:
Չեմ ընդունում, որ դեռ լացում ենք ու լացուկոծով ենք փորձում միջազգային հանրությանը ներկայանալ և ներկայացնել մեր՝ տխուր գոյությունը:
Չեմ ընդունում մեր՝ ոչ դիվանագիտական քայլերը: Չեմ ընդունում, որ 100-ամյակի կապակցությամբ պարզապես պատրաստվում են մեծ միջոցառում կազմակերպել:
Չեմ ընդունում, որ միայն թուրքի դրոշը վառելով եք բավարարվում:
Չեմ ընդունում, որ ֆբ-յան հարթակում են պայքար ծավալում, մասնավորապես այս օրերին գլխավոր նկար են փոխում:
Չեմ ընդունում, որ պարզապես հայ-ի վերաբերյալ ամպագորգոռ հայտարարություններ են անում, իսկ պատերազմական առաջին իսկ նշույլի դեպքում պատրաստ են նույնիսկ թուրք դառնալ:
Չեմ ընդունի այսքանն այնքան ժամանակ, քանի դեռ գործնական քայլերի չանցնեն:
Շարունակելի....
Սոնա Բախշյան, Ֆեյսբուք: