Եղիսաբեթ II-ը կբացի Հիթրոու օդանավակայանի երկրորդ տերմինալը
Ավելի քան 20 միլիոն ուղևոր տարեկան կսպասարկի լոնդոնյան Հիթրոու օդանավակայանի երկրորդ տերմինալը, որի շինարարությունը կավարտվի հունիսի սկզբին:
Ինչպես ասել է РИА Новости գործակալությանը Հիթրոուի զարգացման ղեկավար Ջոն Հոլլանդ-Քեյը, առաջին ավիաչվերթը նորակառույց այս տերմինալը կընդունի արդեն հունիսի 4-ին, իսկ պաշտոնական բացումը կկայանա հունիսի 23-ին: Նոր տերմինալի կառուցումը արժեցել է 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ, այն, ավանդույթի համաձայն, կբացի Եղիսաբեթ II-ը: