Կրամատորսկում գնդակոծվել է ուղաթիռ
Անհայտ անձինք Դոնեցկի շրջանի Կրամատորսկ քաղաքում գնդակոծել են Ми-8 ուղղաթիռը, գրում է ուկրաինական "5 канал"-ը` հղում կատարելով երկրի ՊՆ-ին:
Հաղորդագրության համաձայն` ուղղաթիռը պատկանում է Ուկրաինայի ՆԳՆ-ին: Տուժածներ և զոհեր չկան: Հեռուստաընկերության տվյալներով` կրակաերթը բացվել է ինքնաձիգից:
Մարտ ամսից Ուկրաինայի արևելքում` Դոնեցկում, լուգանսկում, Խարկովում, անցկացվում են հանրահավաքներ` ֆեդերալիզացիայի կողմնակիցների կողմից կազմակերպված, ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվեցին նաև Դոնեցկի շրջանի մի շարք քաղաքների վրա, այդ թվում` Սլավյանսկի: Ուկրաինական իշխանությունները երկրի արևեքում սկսեցին հատուկ գործողություններ իրականացնել` ներգրավվելով զինյալներին բողոքողների դեմ: Մոսկվայում բողոքականների դեմ ուժի կիրառումը անվանեցին խիստ վտանգավոր, առավել սուր էր առճակատումը Սլավյանսկում, որն այժմ վերահսկվում է հատուկ ջոկատայինների կողմից: