Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը լավացնում է քնի որակը
65%-ով ավելի լավ քնելու և ցերեկը լավ վիճակում լինելու համար պետք է շաբաթական գոնե 150 րոպե մարզվել: Նման եզրակացության են եկել Բելլամուրին համալսարանի գիտնականները' 18-85 տարեկան 2600 տղամարդկանց և կանանց մասնակցությամբ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում:
Այսպես, պարբերաբար մարզվող մարդիկ խոստովանում էին, որ գիշերը շատ լավ են քնում, իսկ ցերեկը հոգնած չեն լինում: Ստացված արդյունքները շատ կարևոր են' հաշվի առնելով, որ աշխարհում գնալով տարածվում է քրոնիկ հոգնածության համախտանիշը:
Ուսումնասիրության ղեկավարներից մեկը' Բրեդ Կարդինալը Օրեգոնի համալսարանից, նշում է, որ սովորաբար ֆիզիկական ծանրաբեռնվածությունները նշանակվում են սրտանոթային հիվանդությունների զարգացումը կանխելու համար: Սակայն դրանք ավելի լայն նշանակություն ունեն մարդու առողջության համար:
Բացի քնի որակի լավացումից, մարզվող կամավորները 68%-ով ավելի քիչ էին գանգատվում ոտքերի դողից, և 45%-ով ավելի քիչ' կենտրոնացման խնդիրներից: