Մոլդովայի բնակչության մեծամասնությունը սպասում է մերձեցմանը ոչ թե Եվրամիության, այլ Ռուսաստանի հետ
Մոլդովայի հանրապետության բնակչության մեծամասնությունը, հատկապես հյուսիսայն և հարավային շրջաններում, կողմ նեն երկրի ` Ռուսաստանին միանալուն: Հասարակական կարծիքի հիմնադրամը, որն անցկացրել է համապատասխան հարցում, հաշվարկել է, որ այդպիսի դիրքորոշում ունեցողները 61% են կազմում, ասել է հիմնադրամի ղեկավար Անդրեյ Լուկյանը Ինտերֆաքսին:
«Գագաուզիայում Ռուսաստանին միանալուն կողմ է բնակչության 98 %-ը, Օկնիցում և Բրիչաններում` 83-ական %, Ֆէլեշտում` 80%, Բելցում` 78%»,- հստակեցրել է Լուկյանը: Իր խոսքերով` եվրոպամետ է մոլդովայի կենտրոնական մասը, մասնավորապես` Խիչեշտում` 61 %, Նիսպորեններում` 58%, կալարաշում և Օրգեևում`56-ական %, իսկ մայրաքաղաքում` Քիշնևում, 55 %:
Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Գագաուզիայում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում րինքնավար երկրի քաղաքացիները քվեարկել են Մաքսային միություն ինտեգրվելուն կողմ: Քվեարկողների ցուցանիշը կազմել էր` 98%: