Իսրայելի բանակը մտադիր է իր շարքերը ներառել քրիստոնյաներին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է երկրի քրիստոնյա բնակիչներին կամավոր զինվորական ծառայության ներգրավելու մասին: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փոխանցվում է, որ ներկայումս զինված ուժերում կան ընդամենը 100 քրիստոնյա: Իսրայելում հաշվվում է 160 հազար քրիստոնյա, որոնց մեծ մասը արաբներ են:
Քանի որ քրիստոնյա բնակչությունը օրենքով պարտավոր չէ բանակում ծառայություն անցնել, պոտենցիալ զորակոչիկներից չի պահանջվում պարտադիր կերպով պատասխանել հրավերին, որը կուղարկվի առաջիկա շաբաթներին: