ՃՏՊ Սիսիան-Գորայք ճանապարհին
Ապրիլի 23-ին, ժամը 18.02-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին՝ Գորայք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ2» միջպետական ավտոճանապարհի Սիսան-Գորայք հատվածի 34-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Հունդայի» մակնիշի 33 ՍՏ 269 պետհամարանիշի և «Վոլկսվագեն» մակնիշի 30 ՕՕ 187 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարները կանչի վայր հասնելը՝ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Հ.-ն (ծնվ. 1982 թ.) տեղափոխվել է Գորայքի բուժկետ, որտեղ ստանալով համապատասխան օգնություն դուրս է գրվել, իսկ «Վոլկսվագեն» մակնիշի վարորդ Ա. Ա.-ն (ծնվ. 1984 թ.), ուղևորներ Տ. Պ.-ն (ծնվ.1991 թ.) և Ա.Խ.-ն (ծնվ. 1988 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները: