«Գազպրոմ»-ը առաջարկում է Ուկրիանային անցնել կանխավճարային համակարգի
«Գազպրոմ» -ը առաջարկում ուկրաինական կողմին՝ անցնել կանխավճարային համակարգի, հայտնել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Մեդվեդևը:
Ըստ նրա դա թույլ կտա կարգավորել այդ համակարգը, ինֆորմացնելով՝ սպառող երկրներին:
«Մենք նախապես պետք է իմանանք և տեղեկացնենք մեր շահագրգիր կողմերին, թե գազի որքան ծավալի համար պետք կանխավճար արվի, որքանը կպահպանվի, որքանը կօգտագործվի»,-ասել է Մեդվեդևը՝ Փարիզիում նավթի և գազի վերաբերյալ ԱՊՀ 14-րդ համաժողովում, գրում է ИТАР-ТАСС-ը: