Մեքքայում շարիաթական ոստիկանը սահմանված ժամին նամազ չանելու համար կնոջ է ծեծել
Մեքքայում Սաուդյան Արաբիայի ոստիկանության սպան ծեծի է ենթարկել կնոջ, ով երեկոյան նամազ չանելու պատճառով, իսկ մոեդզինի կոչի ժամանակ այգում է եղել: Այս մասին հայտնում է Al-Arabia-ն:
Կայքի տեղեկություններով` ստուգայցի ժամանակ շարիաթական ոստիկանության սպան հարվածել է 27-ամյա աղջկա գլխին, ինչի հետևանքով նրան հոսպիտալացրել են` արնահոսող վերքով:
Աղջկա ծնողները դիմել են ոտիկանություն, սակայն ոստիկանը հերքել է իր մեղքը և պնդել, որ աղջկան նամազ անելու անհրաժեշտության մասին հիշեցրել է միայն խոսքերով, իսկ վնասվածքը նա ստացել է «ընկնելու» հետևանք , հայտնում է "Седмица.ru"-ն: