Հնդկացիները վրան են խփել Վաշինգտոնի կենտրոնում
Մի քանի տասնյակ կովբոյներ ու ամերիկացի հնդկացիներ ձիերի ակցիա են անցկացրել Վաշինգտոնի ազգային պարկում, ապա ճամբար են խփել Կապիտոլիումի դիմաց: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Փոխանցվում է, որ այս կերպ ցուցարարները ցանկացել են ցույց տալ իրենց անհամաձայնությունը Keystone XL նավթատարի նկատմամբ, որը պետք է ձգվի Կանադայից ԱՄՆ՝ անցնելով Մոնտանա, Հարավային Դակոտա, Նեբրասկա, Կանզաս, Օկլահոմա ու Տեխաս նահանգներով:
Ցուցարարները Վաշինգտոն էին ժամանել մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարեց, որ նավթատարի կառուցումը մի քանի ամսով հետաձգվել է՝ կապված նախագծի գնահատման հետ: