Ռուսաստանի դեսպանատունը Կանադայի դեմ պատժամիջոցներ կկիրառի
Ռուսաստանը կարող է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Կանադայի նկատմամբ, եթե նա ռուսական բանկի գործունեության մեջ սահմանափակումներ մտցնի, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով կանադայում Ռուսաստանի դեսպան Գեորգի Մամեդովին:
Պատժամիջոցները ուղղված են կանադական կազմակերպությունների դեմ, այդ թվում Bombardier Inc և Kinross Gold-ի, որոնք գտնվում են Ռուսաստնում:
«Եթե Կանադայի կառավարությունը կամ ՆԱՏՕ-ն գնան նման հիմար քայլերի, ինչպիսիք են մեր բանկի դեմ պատճամիջոցները, մենք ստիպված կլինենք նման կերպ պատասխանել:
Եթե դա կազդի կանադական կազմակերպությունների գործունեությանը, դա մեր մեղքով չի լինի, քանի որ նախաձեռնությունը մեզնից չի գալիս»,- ասել է Մամեդովը:
ԱՄՆ-ն, ԵՄ-ն և Կանադան ի պատասխան Ղրիմի՝ Ռուսաստնին միանալուն, պատժամիջոցներ են կիրառել մի քանի ռուս քաղաքական գործիչների, պատգամավորների և գործարարների դեմ՝ սառեցնելով նրանց ակտիվները: