Ռուսաստանը և Եվրամիությունը կքննարկեն գազային հարցերը առանց Ուկրաինայի և Սլովակիայի
Ռուսաստանի և Եվրամիության ներկայացուցիչները պլանավորում են հանդիպել, որպեսզի քննարկեն գազային հարցերը: Այս մասին հայտնում է Интерфакс-АГИ-ն՝ հղում անելով ՌԴ-ի էներգետիկայի նախարարությանը:
Նախարարության աշխատողները նշել են, որ Ռուսաստանը և ԵՄ-ն չեն պատրաստվում մասնակցել ապրիլի 24-ին նախատեսված Ուկրաինայի և Սլովակիայի գազային գերատեսչությունների հանդիպմանը:
«Ի սկզբանե Ռուսաստանի և ԵՄ-ի ներկայությունը այդ հանդիպմանը նախատեսված չէր: Դա Ուկրաինայի և Սլովակիայի հանդիպումն է»,- հայտարարել է ՌԴ-ի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը: