ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ է արել զերծ մնալ միջուկային փորձարկումներից
ԱՄՆ-ի իշխանությունները ուշադիր հետևում են Կորեական թերակղզում տիրող իրավիճակին: Այս մասին հայտարարել է է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին:
Կապված Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային նոր հնարավոր փորձարկումների մասին հաղորդագրությունների հետ՝ ԱՄՆ-ը ուժեղացրել է հսկողությունը Կորեական թերակղզում:
«Մենք կոչ ենք անում Փխենյանին ասիական տարածաշրջանին սպառնացող քայլեր չձեռնարկել»,- հայտնել է Ջեն Պսակին:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն եր տարածվել, որ Հյուսիսային Կորեայի ստորգետնյա միջուկային պոլիգոնում մարտի սկզբից դիտվում է բարձր ակտիվություն: