Կիևը չի կատարում Ժնևի համաձայանգրի ոչ մի կետ. Լավրով
«Ուկրաինական իշխանությունները չեն կատարել Ժնևի համաձայանգրով սահմանված ոչ մի դրույթ»: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով` այն, ինչ պայմանավորվել էին Ժնևի քառակողմ բանակցությունների ժամանակ` Ուկրաինան չի կատարել: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն` հղում անլով RT հեռուստաալիքին:
Անցյալ շաբաթ Ժնևում կայացել են քառակողմ`Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ բանակցություններ, որոնց շրջանակներում քննարկվել են Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունները:
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հարավ-արևելյան հատվածում լարված իրավիճակն արդեն մի քանի շաբաթ շարունակվում է: