Տարիները թուրքերին չեն փոխել. Տաճատ Վարդապետյան
«Ջավախահայությունը ևս դատապարտում է տեղի ունեցածը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիրահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:
Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ Ջավախքում տեղի է ունենալու ջահերով երթ և մոմավառություն:
Տաճատ Վարդպետյանի խոսքով` ճիշտ կլինի, որ Թուրքիա պետությունն ինքն ընդունի և ճանաչի Ցեղասպանությունը ու նաև հատուցում տա, սակայն ոչ մի դրական տեղաշարժ չկա Թուրքիա պետության կողմից:
Քեսաբի դեպքերի մասին խոսելիս Տաճատ Վարդապետյանը նշեց, որ տարիները թուրքերին չեն փոխել: «Մենք արդար պահանջատեր ենք, իսկ նրանք անարդար պաշտպանվողներ»,- ասաց Տաճատ Վարդապետանը: