ԱՄՆ-ում մեկ տարվա կտրվածքով հրազենի համար խլացուցիչների վաճառքի ծավալը կտրուկ աճել է
ԱՄՆ-ում մեկ տարվա կտրվածքով հրազենի համար խլացուցիչների վաճառքի ծավալը նախորդ տարիների համեմատ 37 %-ով: Եթե 2013 թ.-ին վաճառվել է ավելի քան 350 հազար խլացուցիչ, ապա 2013-ին՝ արդեն կես միլիոն: Խլացուցիչը ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի վերահսկման հարցերով բյուրոյում գրանցելու համար պետք է 9 ամիս հերթ կանգնել:
BBC-ի հաղորդմամբ` զենքի և դրան առնչվող աքսեսուարների աժիոտաժային պահանջարկի ներկայիս ալիքն արդեն երկրորդն է վերջին երկու տարում: 2012-ի դեկտեմբերին Նյութաունի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, երբ զոհվեցին 20 երեխաներ ու 6 մեծահասակներ, զենքի գնման արգելքի հարցը լրջացավ, և շատերը շտապեցին խանութներ, որպեսզի զենք գնեն: