Կարեն Շահնազարովը տեղափոխվել է հիվանդանոց
Ռեժիսոր Կարեն Շահնազարովը դիմել է Մոսկվայի սրտաբաններին` կրծքավանդակի շրջանում առկա ցավերի պատճառով: Այս մասին հայտնում է Life News-ը:
Նշենք, որ Շահնազարովը ճանաչում է ստացել «Մենք ջազից ենք» և «Ձմեռային երեկո Գագրայում» ֆիլմերով: Վերակառուցման տարիների կինոյի նշանավոր երևույթներից էր «Առաքիչը» ֆիլմը, որի սցենարի հեղինակը ևս Շահնազարովն էր:
Շահնազարովի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ արժանանալով ավելի քան 20 մրցանակի, այդ թվում՝ 2 «Ոսկե արծվի»։