Ջոն Քերրին, Սերգեյ Լավրովը և Արսենի Յացենյուկը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին առաջարկել է, որ Մոսկվան հրապարակավ Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ անի, որպեսզի վայր դնեն իրենց զենքերը:
Խոսակցության ժամանակ Քերրին նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել, եթե Ռուսաստանը չիրականացնի մի շարք ծրագրեր, որոնց մեջ ներառված է նաև Ժնևյան համաձայնության կատարման հարցը:
ԱՄՆ պետքարտուղարը նաև խորը մտահոգություն է հայտնել իրավիճակի դեէսկալացիայի հարցում Ռուսաստանի կողմից դրական քայլերի բացակայության կապակցությամբ:
Պետքարտուղար Քերրին կրկին ընդգծել է, որ ժնևյան համաձայնությունների իրականացման հարցում չափավոր առաջընթացի բացակայությունը կհանգեցնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը: Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ Քերրին նշել է, որ Ուկրաինայի վարչապետը իսկապես քայլեր է ձեռնարկում, որպեսզի կասեցնի դեէսկալացիոն իրավիճակը Ուկրաինայում: