Եվ գիշեր էր ու ունեցանք երեք նոր նախարարներ
Երեկ եթե մի քսան րոպե շուտ փոխեի հեռուստացույցի ալիքը, չէի իմանա, որ մենք ունենք նոր երեք նախարարներ: Բա: Մեր նախագահը այնքան է մտածում մեր մասին, որ քուն ու դադար կորցրել է ու նախարարական նշանակումները կամ վերանշանակումները կատարում է արդեն գիշերով, կամ էլ գիշերով են հրապարակում նշանակման լուրը: Ինչ որ տարօրինակ նոր ոճ է չէ: Ինձ մի տեսակ հիշեցնում է Հոլիվուդյան հայտնի ֆիլմերը մաֆիայի մասին, երբ գիշերով հավաքվում են "սխոդկի" նստում որոշում թե ասենք "ընտանիքում" ով ինչ պիտի անի ու ոնց, ապա կոնյակ են խմում, "դոնին" հանձնում քեյսով դոլարները որպես նվեր ու երաշծիք, որ իրենց բարի աչքով ու քաղցր հայացքով նայի, մեկ մեկ էլ "ատամի ծայրով ժպտա" ու թողնում գնում են իրենց բան ու գործին' ճանապարհին էլ չմոռանալով բամբասել "դոնից" թե արդեն ծերացել է, սպառվել ու փոխելու ժամանակը մոտենում է, "ոհմակին" պետք է այդ ուղղությամբ ուղղորդել: Սա ընդամենը իմ կեղտոտ մաֆիոզնի ֆանտազիայի ասոցացումներից մի պատկերավոր դրվագ-նկարագրություն իսկ իրականում, ինձ իրոք զարմացնում է "գիշերվա հազարին" նախարար նշանակելու կամ վերանշանակելու կամ այդ լուրը որպես "բարի գիշեր երեխաներ"-ի հեքիաթ մատուցելու աշխատաոճը: Միևնույնն է բոլորս գիտենք, որ միակ լուսավոր կետը նոր կառավարությունում վարչապետն է ու այդպես էլ լինելու է: Էլ ինչ կարիք կա նման կերպ վարվելու:
Ի դեպ, քանի որ Հարության տոնը նշեցինք, ձու կռվեցրինք, մի բան հուշեմ. Հիսուսին մատնելու ժամանակ, հրեա քահանայապետները որոշեցին, որ Հուդան իր Վարդապետին մատնի գիշերով, որպեսզի ժողովրդական հուզումներ չառաջանան: Հիմա ասենք ինչ հուզում կարող էր առաջանալ օրինակ Հասմիկ Պողոսյանի վերանշանակումից, երբ բոլորս էլ վարչապետին հանած, հասկանում ենք, որ իշպող քաղաքական մեծամասնությունն այլևս կանգնած է կադրային սնանկացման եզրին ու չի ուզում հրաժարվել իր "ճաք տվածներից":
Հարություն Հարությունյան, Ֆեյսբուք: