Ավտովթար Երևանում. Toyota-ն բախվել է Opel-ներին. 3 հոգի, այդ թվում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի 2 մերկապարուհիները, տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է,Այսօր՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Երևանյան խճուղի թիվ 12 տան դիմաց Toyota մակնիշի 19 ՏԼ 731 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ, 34-ամյա Սուրեն Ղարիբյանի վարած Opel մակնիշի 31 OL 021 համարանիշի և Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի բնակիչ, 44-ամյա Գարիկ Չովուշյանի վարած Opel մակնիշի 20 ԼՏ 868 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Toyota-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել թիվ 12 տան պատին: Վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր Հայկ Գևորգյանը տեղափոխվել է Մալաթիայի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ 21-ամյա Ալինա Կաշլիկովան և 20-ամյա Դարյա Հաբիբուլինան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Մինչ կժամանեին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել նշված վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները: