Կարմիր պղպեղը գեղեցիկ մազերի համար
Կարմիր պղպեղը լայնորեն օգտագործվում է մազերն ամրապնդելու և մազերի աճն արագացնելու համար: Կարմիր պղպեղն ունի մի շարք բուժիչ հատկություններ, գրում է forwoman.am-ը:
Պղպեղը հարուստ է վիտամիններով և օրգանիզմի համար անհրաժեշտ միկրոէլեմենտներով: Այն իր մեջ պարունակում է С վիտամին, որի շնորհիվ նպաստում է արյունատար անոթների պատերի ամրապնդմանը: Իսկ վիտամին А-ն, որը ևս առկա է կարմիր պղպեղի մեջ, խթանում է մազերի աճը:
Այսպիսով՝ անհրաժեշտ է վերցնել երկու թեյի գդալ ձիթապտղի յուղ և մեկ թեյի գդալ կարմիր պղպեղի թուրմ: Թուրմը կարող եք գնել դեղատնից կամ պատրաստել տնային պայմաններում: Մանրակրկիտ խառնեք բաղադիրչները և մերսեք ձեր գլխամաշկը: Այնուհետև ծածկեք ձեր գուխը տաք շորով և պահեք երեսունից քառասուն րոպե: Այնուհետև լվացեք ձեր գլուխը տաք ջրով և շամպունով: