Մեդվեդևն առաջարկել է ներգաղթյալներին իրենց սովորությունները «չփաթաթել» ռուսներին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ներգաղթյալներն իրենց սովորությունները չփաթաթեն ռուսներին: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` վարչապետը նշել է, որ միգրացիոն գործընթացներնը իրենց քաղաքացիների մոտ առաջացնում են անհանգստություն:
Վարչապետը հավելել է, որ Ռուսաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիները պետք է ռուսերեն խոսեն, համապատասխանեն ռուսական ավանդույթներին և տեղացիներին «չփաթաթել» իրենց սովորությունները, այլ իրենք շարժվեն ըստ այն բնակավայրի սովորությունների, որտեղ ապրում են: