Ռուսաստանի խորհրդարանում փակվել է Ժիրինովսկուն նվիրված ցուցադրությունը
Ռուսաստանի Պետդուման փակել են պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու ծննդյան առիթով (ծնվել է 1946թ. ապրիլի 25-ին) բացված ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել էին Ժիրինովսկու դիմանկարները տարբեր դիրքերով, բացվել էր ապրիլի 21-ին, սակայն Պետդումայի որոշմամբ այն պետք է փակվեր ապրիլի 18-ի սկանդալի պատճառով, երբ Ժիրինովսկին վիրավորել էր հղի լրագրողուհու:
Ավելի վաղ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ներողություն էր խնդրել իր կողմից վիրավորված լրագրողուհուց, իր ներողությունը նա հայտնել էր ուղիղ եթերում` «Կիրակի երեկոյան Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման շրջայնականերում` Ռուսաստան-1 հեռուստաալիքով հեռարձաիկվող: