Ղազախստանը և Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը
Ղազախստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Սերիկ Ահմետովը և Զաքիր Հասանովը Բաքվում քննարկել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ մամլո հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը, տարածաշրջանի համար միակ կայունության սպառնալիքը հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրը:
Զաքիր Հասանովը նշել է, որ հակամարտությունը միան կարելի է կարգավորել միջազգային իրավունքի շրջանակներում:
Իր հերթին Սերիկ Ահմետովը նշել է, որ իրենց հարաբերությունները իրենց պետությունների միջև հիմնականում հիմնված են բարեկամության և եղբայրության սկզբունքի վրա: