Ինչո՞ւ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանը փոշմանել
«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանը ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին էր ներկայացրել խմբակցությունից դուրս գալու և պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները։ Մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց, որ նման որոշման պատճառը անձնական խնդիրներն են, որոնց հետևանքով ինքը երկրից հաճախ է բացակայում, բայց այս պահի դրությամբ. «Ես արդեն հետ եմ վերցրել խմբակցությունից դուրս գալու և պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմումները»,- ասաց պատգամավորը։
-Ձեր դիմում գրելուց անմիջապես հետո խոսակցություններ տարածվեցին, որ հավակնում եք Կոտայքի մարզպետի պաշտոնին։
Առաջին անգամ եմ լսում, ամեն ինչ լսել էի, բայց դա՝ ոչ։ Իհարկե, նման բան չկա՝ ինչի՞ մասին է խոսքը։ Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, կարծում եմ դրանով ամեն ինչ պարզ է։
-Իսկ ի՞նչ հարաբերությունների մեջ եք Կոտայքի մարզպետ պարոն Շահգալդյանի հետ։
Մարզպետին շատ հարգում եմ, ինքը մեծ ընկեր է ու շատ լավ մարդ։
Առավել մանրամասն' «Իրավունք» թերթի այսօրվա համարում