Արտագաղթը կավելանա՞
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ՌԴ քաղաքացիություն ստանալու մասին հեշտացված կարգով օրենքի ընդունումը կնպաստի՞ արտագաղթի ավելացմանը, ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը պատասխանեց. «Ընդհանրապես, արտագաղթողը համարվում է այն անձը, որը ոչ թե քաղաքացիությունն է փոխում, այլ բնակության վայրը: Եթե այն քաղաքացիները, որոնք քաղաքացիությունն ընդունելուց հետո նաև փոխեն իրենց բնակության վայրերը, ապա դա կազդի արտագաղթի վրա: Այս առումով դժվար է ասել, թե ինչ չափով կազդի այս օրենքի ընդունումը»:
Առավել մանրամասն «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: