Ո՞վ կզբաղեցնի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և ԱԺ նախագահի աթոռները
«Հրապարակ» թերթը գրում է. Ըստ «Հրապարակի» աղբյուրների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում՝ Արթուր Բաղդասարյանի հրաժարականի դեպքում, «դիտվել» է 2 թեկնածություն' Արմեն Աշոտյանի և Կարեն Կարապետյանի:
Չնայած խոսակցություններ կան, որ Կարեն Կարապետյանը հրաժարվել է որևէ պաշտոն ստանձնել այս փուլում, այնուհանդերձ, մեր աղբյուրների պնդմամբ, հենց նա է դառնալու ԱԱԽ քարտուղար: ԱԺ նախագահի աթոռին էլ կբազմի Գալուստ Գրիգորիչը:
Ի դեպ, շատերը գտնում են, որ այս կառավարությունը և ԱԺ-ն ժամանակավոր են. սեպտեմբերին Հայաստանում կսկսվեն բուռն քաղաքական պրոցեսներ, որոնք կհանգեցնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների, վերջին վերադասավորությունները դրան են միտված:
Առավել մանրամասն` «Հրապարակի» թերթի այսօրվա համարում: