Հսկայական ճագար 26կգ. քաշով և 1.5 մ բոյով
Մեծ Բրիտանիայում հսկայական ճագար է հայտնաբերվել: 25 կգ. կենդանին 6 տարեկան երեխայի քաշ ունի: Գինեսի գրքում գտնվող կենդանուն տերը կերակրում է օրական 12 գազարով:
65-ամյա կինը ասել է, որ հատուկ գաղտնիք չկա ճագարին պահելու, պարզապես հարկավոր է նրան շատ կերակրել:
«Սովորաբար Դարիուսը օրական 12 գազար է ուտում, մի փոքր էլ՝ շան կերից: Դրանով հանդերձ, նա կարծես սոված է մնում, սակայն ես նա վրա երբեք չեմ բարկանում, քանի որ, չնայած նրա շատ ուտելուն, օրվա ընթացքում այնքան է վազվզում, որ չեմ կարծում, թե առողջությանը վնաս լինի»,- ասել է ճագարի տերը:
Ճագարի բոյը 1.5 մետր է, որը մի քիչ է ցածր նրա հետ ընկերություն անող 6-ամյա աղջկանից: